Բնական հյութեր ԵՎ նեկտարներ
hon
Հոնի նեկտար 1000 մլ

Բաղադրություն

Հոնի խյուս 25%, շաքարավազ, խմելու ջուր

Չոր նյութեր, %

12.0

Տիտրվող թթվություն, %

0.2-0.6

PH (ոչ ավել)

3.8

Սննդային արժեք, 

ածխաջրեր, գ (100 գ-ում)

12.0

Էներգիական արժեք, 

կկալ (100 գ-ում) 

48

Հոն

cranberry (1)Կենսաբանական առումով հոնը համարվում է արժեքավոր պտուղ: Նրա պտղամսում պարունակվում են 10-17 % շաքար (գլյուկոզա և ֆրուկտոզա), մինչև 3,5 % օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու, սաթաթթու), դուբիլային, պեկտինային և ազոտային նյութեր, ֆլավոնոիդներ (1-5 %), վիտամիններ C (50-160 մգ %), P, պրովիտամին A, եթերաթթու, ֆիտոնցիդներ, երկաթ, կալիում, կալցիում, մագնիում, ծծումբ, բազմաթիվ աղեր: Նրա կալորիականությունը գերազանցում է սալորի, տանձի, կեռասի կալորիականությանը: Վիտամինների պարունակությամբ հոնը գերազանցում է նույնիսկ սև հաղարջին՝ նրա 100 գ պտուղի մեջ պարունակվում է 50 մգ ասկոլբինային թթու: Հոնի կորիզը պարունակում է մինչև 34 % յուղ, իսկ տերևները՝ E և C վիտամիններ: Հոնի հյութն իջեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ և կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Շնորհիվ հոնում պարունակվող պեկտինների՝ արագանում է օրգանիզմում կատարվող նյութափոխանակությունը: