Uncategorized @hy
narinj
Նարնջի հյութ 1000 մլ

Բաղադրություն

Նարնջի խտահյութ, խմելու ջուր

Չոր նյութեր, %

11,5

Տիտրվող թթվություն, %

0,3-0,8

PH (ոչ ավել)

3,8

Սննդային արժեք, 

ածխաջրեր, գ (100 գ-ում)

11,5

Էներգիական արժեք, 

կկալ (100 գ-ում) 

46

Նարինջ

Untitled-1Նարինջն օժտված է բազմաթիվ բուժիչ հատկանիշներով: Այն հարուստ է վիտամիններով՝ վիտամին А, С, P, B5, B1, B6, B2. B3, K, E և այլն: Նարինջը պարունակում է միկրոտարրեր՝ կալցիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, ցինկ, ճարպային թթուներ՝ հագեցած, չհագեցած, կիսահագեցած և այլն: Նարնջի հյութը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք դրական են ազդում մարդու առողջության վրա: Նարինջն իր մեջ պարունակում է նաև ջուր, շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա), ածխաջրեր, դիետիկ մանրաթել, էներգետիկ արժեք, ճարպեր, սպիտակուցներ: Նարինջը հաճախ օգտագործում են ախորժակ գրգռելու և ավելորդ քաշից ազատվելու համար: Նարինջն օժտված է հակաօքսիդանտ և հակահամաճարակային հատկություններով, այն օրգանիզմից հեռացնում է տոկսինները և կարգավորում է նյութափոխանակությունը, ինչն էլ իր հերթին կանխում է օրգանիզմի ծերացումը և տարբեր տեսակի հիվանդությունների զարգացումը: