Բնական հյութեր ԵՎ նեկտարներ

Հայկական մրգերը և հատապտուղները, շնորհիվ բնակլիմայական առանձնահատկությունների, հայտնի են իրենց հրաշալի համով, հաճելի բույրով և օգտակար նյութերի առատությամբ: «Կիլիկիա» բնական հյութերն ու նեկտարները պատրաստվում են Հայաստանի ամենաբարենպաստ, էկոլոգիապես մաքուր շրջաններում աճող լավագույն պտղատեսակներից, որոնք մշակվում են հատուկ տեխնոլոգիայով` առանց կոնսերվանտների, գունանյութերի և այլ հավելանյութերի օգտագործման: Հայկական բնաշխարհի հատընտիր պտուղներից պատրաստված այս հյութերն արտահանվում են աշխարհի մի շարք երկրներ:

Մուրաբաներ ԵՎ ջեմեր

Մրգերը և հատապտուղները, որոնք օգտագործվում են մուրաբաների արտադրության համար, պետք է լինեն թարմ, հասունացած և ամուր կոնսիստենցիայով:

Մուրաբաների արտադրության ժամանակ օշարակի դոնդողացումից խուսափելու համար չի թույլատրվում օգտագործել չհասունացած մրգեր և հատապտուղներ, որոնք հարուստ են պեկտիններով:
«Կիլիկիա» մուրաբաները և ջեմերը պատրաստվում են Հայաստանում աճող բույսերի հատընտիր պտուղներից` բալ, ծիրան, դեղձ, սերկևիլ, սալոր, հոն, դդում, սպիտակ կեռաս, տանձ, չիչխան, թուզ, ընկույզ, մոշ, ազնվամորի, սև թութ, սպիտակ թութ, ինչպես նաև վարդի թերթիկներից, որոնք արտահանվում և վաճառվում են աշխարհի մի շարք երկրներում տարբեր ապրանքանիշերով:

  • Բնական հյութեր ԵՎ նեկտարներ
  • Մուրաբաներ ԵՎ ջեմեր